Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 65–ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com–ը։


Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Մարգարիտա Ք.-ին։


Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց մահացել է։


Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բազումի բաժնի հատուկ պահպանվող տարածք։