76 դրվագով քրեական հետապնդում անցնող Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից առաջին վերադարձն է կատարվել պետությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Նորատուսի «Միջազգային ռադիոցանցի»
բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ Կառավարությանը:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը տիրապետելով հսկայական
ֆինանսական միջոցների, իր ձեռքի տակ է վերցրել Հայաստանում գործունեություն իրականացնող
մի շարք լրատվամիջոցների, ինչպես նաև մի շարք հեռուստաընկերությունների գործունեությունը,
կառավարել դրանց տեղեկատվական հոսքերը, անհրաժեշտության դեպքում կատարել խմբագրական
աշխատանքներ՝ նպատակ ունենալով շարունակաբար ավելացնել ազդեցությունը Հայաստանում:
Ըստ մեղադրանքի` Միքայել Մինասյանը իր
մտերիմ Լիոնիդ Արևշատյանի հետ հափշտակել էր պետական ռադիոընկերության շուրջ 600 միլիոն
դրամի գույքը, կատարել փողերի լվացում։ «Այդ նպատակով ստեղծվել է «Միջազգային ռադիոցանց»
փակ բաժնետիրական ընկերությունը, որից հետո «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերը
ձևական քաղաքացիաիրավական գործարքների ներքո փոխանցվել են «Միջազգային ռադիոցանց» փակ
բաժնետիրական ընկերությանը, այնուհետև Միքայել Մինասյանը նշված ընկերությամբ շարունակել
է ղեկավարել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը: