«2024-ը դաժան, համառ պայքարի տարի էր՝ հանուն ազգային, անկախ պետականության»,- Civic.am-ի հետ զրույցում ամփոփելով 2024 թվականի քաղաքական տարին՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։
«Հիմա հերթական խնդիրն է գալիս իհարկե. միջազգային, համաշխարհային քաղաքականության մեջ վարել քաղաքականություն, հատկապես հասկանալ Հանրապետական կուսակցության տրամադրությունները. ես նկատի չունեմ Սերժի հանրապետականներին, դրանցը պարզ է, այլ ամերիկյան, և կարողանալ կոնցեպցիաները հասկանալ և նաև հասկանալ համաշխարհային միտումները, բայց վերակենտրոնանալ երկրի ներքին վերաշինությանը։ Այդ վտանգներն ինձ թվում է՝ այն, որ կային Սև լճի օրերին, անցել են, բայց մենք չենք զարգանա, եթե երկրի ներքին վերաշինությամբ չզբաղվենք։ Հայաստանը պիտի դառնա Այսրկովկասի բանալի պետություն»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Այնուհետև նա նշեց, որ մենք ունենք նաև դաշնակիցներ, առաջինը Ֆրանսիան է՝ Մակրոնի, և ԱՄՆ-ն է՝ Թրամփի։
Քաղաքագետի խոսքով՝ եթե մենք լավ
ներկայացնենք մեր՝ որպես առաջին քրիստոնյա պետության իրողությունը, չի կարող քրիստոնյա
աշխարհն անտարբեր լինել. թե ինչքանով՝ կարևոր չի, շատ չէ, բայց սկզբի համար քիչն էլ լավ է։
Հարցին, թե ո՞րն է 2024-ի ձեռքբերումը,
Լևոն Շիրինյանը պատասխանեց՝ կայունությունը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան