Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը որևէ ազգակցական և բարեկամական կապ չունի ֆեյսբուքյան օգտատեր «Kar Dadoyan»-ի հետ․ ԲԴԽ
ԲԴԽ-ն տեղեկացնում է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված և մամուլում տարածված գրառումն այն մասին, թե ինքը հանդիսանում է դատավոր Սարգիս Դադոյանի հորեղբոր որդին և կարող է ազդել դատական ակտի կայացման վրա, չի համապատասխանում իրականությանը:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը որևէ ազգակցական և բարեկամական կապ չունի ֆեյսբուքյան օգտատեր «Kar Dadoyan»-ի հետ։ Ավելին՝ դատավորի կողմից դատական ակտի կայացման գործընթացին ցանկացած միջամտություն քրեորեն պատժելի արարք է։ Հետևաբար  հորդորում ենք զերծ  մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը կասկածի տակ դնող գրառումներ կատարելուց։