Իմ ժամացույցը 50-70 հազար դրամանոց է, մինչդեռ մատուցվում է, թե 30-50 հազար դոլար արժե. Աննա Հակոբյան

Վարչապետի և նրա տիկնոջ բաց լինելը հանրության առաջ, շփումը հանրության հետ ուղղակի չի կարող քննադատվել: Պետք է շատ  ջանք թափել, շատ բան հորինել, որպեսզի այդտեղ քննադատության արժանի էլեմենտ գտնես:


Այս  մասին «Ընտանեկան փոդքասթ»ի առաջին թողարկման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: 


«Կյանքը ցույց տվեց, որ խեղաթյուրումն այնքան շատ է, որ մարդկանց մոտ իրականության ու չիրականության մեծ անջրպետ է առաջացել։ Իմ օրինակով երկար ժամանակ բախվում եմ այդ խնդրին։


Օրինակ, եթե ես կրում եմ «Avi» հայկական արտադրության ժամացույց,  վերագրվում է, որ դա շատ թանկարժեք բրենդի ժամացույց է, մատուցվում է, որ դա 30-50 հազար դոլարանոց ժամացույց է, մինչև վերջերս ես կարծում էի, որ դա սխալ է այն մարդկանց կողմից, որոնք այդպես վարվում են, սեփական սխալի գիտակցությունը չունեի: Բավարարվում էի նրանով, որ իմ ժամացույցը 50-70 հազար դրամանոց հայկական արտադրության ժամացույց է: Հիմա մտածում եմ, որ իմ մեղքի բաժինն ունեմ, որ թույլ եմ տալիս, որ վերագրվի սխալ ինֆորմացիան և ոչինչ չեմ անում ի հակադրություն դրան»,-ասել է Աննա Հակոբյանը: