Եվրաինտեգրումը կոնկրետ քայլեր ենթադրող գործընթաց է, չես կարող վրայով թռնել․ Ջուլհակյան

«Պայմանագրի կնքման համար պետք է երկու կողմերի շահագրգռվածությունը, ինչպես նաև այլ գործոններ։ Պատճառը, որ չունենք  այսօր պայմանագիրը, այն է, որ Ադրբեջանը պարբերաբար ապակառուցողական է դրսևորում իրեն»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։


 

Ըստ պատգամավորի՝ Ռուսաստանը տարածաշրջանում ներկայությունը պահպանելու խնդիր ունի, և միգուցե ՌԴ-ի շահից չի բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի. «Որովհետև եթե խաղաղություն լինի, ապա  «մեծ եղբոր» կարիքը ՀՀ-ին պետք չի լինի»։


Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու Եվրաքվե նախաձեռնությանը, Ջուլհակյանը ասաց. «Եվրաինտեգրումը կոնկրետ քայլեր ենթադրող գործընթաց է, և  այդ քայլերի վրայով թռնելու հնարավորություն չկա։ Եթե փորձ է արվում ԵՄ-ի դրոշակը վերցնել ու ցույց տալ, որ իրենք են ժողովրդին առաջնորդում Եվրոպա, ապա ասեմ, որ մի փոքր ուշացել են։ ՀՀ վարչապետն է  առաջին անգամ դրա մասին հայտարարել, նաև հիշենք ԵՄ դիտորդների տեղակայումը ՀՀ-ում, Եվրամիության կողմից խաղաղության գործիքի տրամադրումը, վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը և այլն»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան