«Դրական դինամիկա ունենք փաստաթղթի ստորագրման համար։ Ես կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք խաղաղությանը, բայց Ադրբեջանից ՀՀ Սահմանադրության մասին հայտարարությունները անընդունելի են»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցին։
Ղազարյանը նշեց, որ այժմ բանակցություններ
են ընթանում եվրադիտորդների ներկայության ժամկետի
երկարացման շուրջ, և եվրադիտորդների աշխատանքը հսկայական է։ Ինչ վերաբերում է Եվրաքվե
նախաձեռնությանը, Ղազարյանը ասաց. «Նրանք հավանաբար պատրաստվում
են խորհրդարանական ընտրություններին, ու չեմ կարծում, թե Եվրաքվեն ՀՀ-ին ավելի է մոտեցրել
Եվրամիությանը։ Այն, ինչ վարչապետը հայտարարել է Ստրասբուրգում, դա մեր օրակարգն է»։
Պատգամավորը կարծում է, որ ներկայիս
իշխանությունների քայլերի արդյունքում ՀՀ-ն ու ԵՄ-ն ունեն ավելի դինամիկ և զարգացող
հարաբերություններ, քան երբևէ. «Շատ վտանգավոր են ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին
ծայրահեղական հայտարարությունները, դրանք լավ
տեղ չեն տանում։ Վտանգավոր են ծայրահեղական այն հայտարարությունները, որոնք կարող են
ՀՀ-ին հեռացնել «Իրական Հայաստան» կոնցեպտից»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան