Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։