Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում 3373 կանչ են ստացել։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
Վերջինս նշեց, որ կանչերի թիվը
նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 94-ով ավելի է։
Ռուբեն Գրիգորյանը նաև տեղեկացրեց,
որ հիմնականում կանչերի պատճառ են հանդիսացել սուր շնչառական վարակները, այնուհետև
ինֆեկցիաներն ու սրտանոթային հիվանդությունները։
«Ամանորյա օրերին թունավորման
ընդամենը 1-2 ոչ ծանր դեպք է արձանագրվել։ Դեկտեմբերի 31-ին 1 վնասվածք ստանալու ահազանգ է եղել՝ 6 տարեկան
երեխան ձեռքն էր վնասել, նրա մատներից մեկը պետք է ամպուտացվի։ Դեկտեմբերի 31-ի գիշերն
ընդհանուր առմամբ շտապօգնության 48 բրիգադ է աշխատել»,- հավելեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի
տնօրենը։