Առավոտյան լուրեր տարածվեցին, որ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել. հնչել են կրակոցներ, կա տուժած։ Քննչական կոմիտեից Сivic.am-ին հայտնեցին, որ Գորիսի բնակիչը վնասվածքով դիմել է հիվանդանոց՝ բուժում ստանալու համար։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք կրելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով), կատարվում են քննչական, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ։ Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ տվյալներ են առկա միջադեպին Տիգրան Խաչատրյանի առնչության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է 2022-ի մայիսին Կառավարության 3-րդ շենքի դիմաց զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել, որպես խափանման միջոց ընտրվել էր բացակայելու արգելքը։ Վովա Հակոբյան