Հանրապետության մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:


Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» և Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։