Էջմիածին-Աշտարակ ճանապարհի բախվել են 2 «Mercedes»-ը և «BMW»-ն․ կա տուժած

Հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ Դաշտ գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։


Բախման հետևանքով էլ երթևեկությունը դարձել էր միակողմանի, քանի որ «BMW»-ն և «Mercedes»-ներից մեկը հայտվել են ճանապարհի մեջտեղում։



Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։