Ապարան-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ը վթարի է ենթարկվել, կա 13 վիրավոր

Ապարան-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ը վթարի է ենթարկվել, կա 13 վիրավոր։Այս մասին հայտնում է Shamshyan,com-ը:



Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:



Վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ու «Ապարան» ԲԿ-ներ: