Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ տուժածների թվում 6-ամյա երեխա է

Հունվարի 6-ին՝ ժամը 09:18-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։