Նորմալ է, որ կլինեն մարդիկ, որոնք նոր մեթոդաբանությանը չեն հարմարվի ու դուրս կգան. Մինասյանը՝ նախորդ նախագահների գործերով դատախազների ազատման մասին
«Ճիշտ կլինի Գլխավոր դատախազությունը մեկնաբանի իրենց ոլորտին վերաբերող հարցերը, բայց ընդհանուր համակարգում բարեփոխումներ են իրականացվում, և նորմալ է, որ կլինեն մարդիկ, որոնք նոր մեթոդաբանությանը չեն հարմարվի ու դուրս կգան»,- այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կասկածելի չէ՞, որ նախկին նախագահներին առնչվող քրեական գործերով դատախազները միաժամանակ հեռացան համակարգից։

«Նույնիսկ իմ պարագայում, երբ նախարարի տեղակալ էի, հետո նախարար էի , բազմաթիվ փոփոխություններ եղան, ու նորմալ է։ Երբ ուզում ես քո ուզած նշաձողին հասնել և քո ռազմավարական նպատակներին հասնել՝ քո թիմի հետ կապված դու ես որոշումներ կայացնում, իսկ ով քո գործելաոճին չի հարմարվում, հանգիստ կարող է գնալ այլ աշխատանքի»,- հավելեց Մինասյանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում