Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը. ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հրապարալել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:


«Սիրելի հայրենակիցներ,



Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:


Այս օրը Հայոց եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Աստվածհայտնությունը, որը խորհրդանշում է հոգևոր վերածնունդ, մաքրագործում և նոր սկիզբ:


Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով:



Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը և ոգեշնչի մեզ՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա:



Թող խաղաղությունը և բարօրությունը տիրեն մեր երկրում և յուրաքանչյուրի օջախում: Աստված պահապան մեր ժողովրդին և պետությանը:



Քրիստոս ծնավ և հայտնեցավ,



Մեզ և ձեզ մեծ ավետիս»,- նշված է նախագահի ուղերձում։