Նոր վիրուս է սկսել շրջանառվել աշխարհում. ԲԿ ղեկավարը ներկայացրել է՝ ինչպես է այն դրսևորվում

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական ծառայության ղեկավար Դավիթ Տոնոյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ հայտնելով նոր վիրուսի մասին:


«Նոր վիրուս է սկսել շրջանառվել աշխարհում՝ հասնելով ՌԴ։

Մետապնևմովիրուս։


Մեծ մասամբ այն խնդիրներ չի առաջացնում, սակայն կարող է բերել վիրուսային թոքաբորբի և դրա հետևանքների։


Նման գանգատների դեպքում մնացեք տանը։


Հիվանդությանը հակված են դեռահասները և երեխաները»,- գրել է նա: