Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:
«Վարչապետի որոշմամբ՝ արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ։ Վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները՝ համապատասխանաբար, թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են, և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։Այդ երեք մարզերում ստեղծվել են խորհրդատվական երեք կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են այդ մարզերում գործող գրասենյակները»,- մանրամասնել է Թովմասյանը: