Երևանում 2 «Opel» Է բախվել. տուժածներից 3-ը երեխաներ են

Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց - Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներ։


Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 3 երեխա, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։