Մոտ 8.8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը. ԿԳՄՍ նախարար

Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ ունեն վարձատրության փոփոխություն, ինչը կազմում է ուսուցիչների շուրջ 20 տոկոսը: Միևնույն ժամանակ, մենք առանձին ցուցանիշներ ենք առանձնացրել վարձատրության չափերի մասով: Կարող ենք ասել, որ տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությամբ 300-400 հազար դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան1600 ուսուցիչ, 400 հազարից ավելի վարձատրություն է ստանում ավելի քան 500 ուսուցիչ, ինչը շուրջ 2.5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,- նշել է նախարարը: