Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Երևան քաղաքում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում hունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։