Սուրեն Գրիգորյանը՝ վարորդներին հեռացնելուց հետո կրկին աշխատանքի ընդունելու խոսակցությունների մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ տարեվերջին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվող վարորդներին հեռացնելուց հետո կրկին աշխատանքի ընդունելու մասին խոսակցություններին:


«Էնպես չէ, որ ոչ մեկի չենք ընդունել, եղել է վարորդ, որ եկել է բացատրել, որ նախաձեռնող չի եղել, մասնակցել է սոլիդարության սկզբունքով: Այդպիսի մարդկանց ետ ընդունելու դեպքեր եղել են, բայց շատ քիչ քանակով: Մեծ մասը, ովքեր ազատվել են, չեն վերականգնվել, և հընթացս լինում են դեպքեր, որ պարտականությունների ոչ պատշաճ կատարման շրջանակներում վարորդները աշխատանքից ազատվում են, և լինում է, որ աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար խրախուսվում են»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին հասարակական տրանսպորտի վարորդներն գործադուլ են արել, որի հետևանքով վարորդներ էին աշխատանքից ազատվել։