Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։


Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել է և ծածկվել հողաշերտով:


Այս քայլերը միտված են մեր երեխաների առողջության ու անվտանգության պահպանմանը: Հետևողական ստուգումները լինելու են:


Մանրամասները՝ տեսանյութում։