«Nissan Elgrand»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ

Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել: 


 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: 


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնութունը: