«ԵՄ անդամակցությունը և ԵԱՏՄ անդամ լինելը միաժամանակ անհնար է, բայց ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ այն ժամանակ, երբ մեր տնտեսությունն ու տնտեսվարողները պատրաստ կլինեն»: Այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից հնչող հայտարարություններին, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության մասնակցության միջև։
Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի
հայտարարությանը, թե Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի
Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Ստեփանյանն ասաց. «Մեդվեդևը պրիմիտիվ է և կանխատեսելի.
ՀՀ ուղղությամբ Մոսկվայի և Բաքվի շահերը նույնական են։ Մինչև Մեդվեդևի հայտարարությունները
մեր փորձագետներից ևս նշում էին, որ Ալիևի հայտարարությունների հետևում կանգնած է Մոսկվան։
ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ին խոչընդոտի ԵՄ անդամ դառնալու գործում»։
Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանի
շահերից է բխում գնալ ԵՄ-ի ճանապարհով, որովհետև
ՌԴ-ն ՀՀ-ի համար վտանգ է. «ՌԴ-ում ՀՀ-ն կործանելու որոշումը կայացվել է շատ վաղուց,
ու դա սկսել է իրագործվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ մինչ այդ հարձակողական
զենքեր էին մատակարարում Ադրբեջանին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան