Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 11-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-4մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
