Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.


«Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:


Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։



Կարևոր է`


  • ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
  • ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
  • մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:
  • Խնդրում ենք հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն։


Առո՛ղջ եղեք»: