Թրամփի վարչակազմը արնաքամ է անելու ՌԴ-ին․ Ռուսական գրկից ՀՀ-ն վերջնական պետք է դուրս գա․ Շիրինյան

«Ալիևը Պուտինի ենթակայության տակ է. Ալիևը ոչ միայն արդեն ՀՀ-ին է սպառնում, այլև Իրանին։ Իրեն պետք է ադեկվատ պատասխան տալ»: Այս մասին ասաց ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ալիևի վերջին մի քանի հայտարարություններին ու Հայաստանի հասցեին սպառնալիքներին։


Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե ինքը չի զարմանա, եթե Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Շիրինյանը ասաց. «Մենք հիշում ենք ՀԱՊԿ-ին, դրա համար էլ հեռանում ենք։ Պետք է վերջնականապես դուրս գալ ռուսական լծից։  Ռուսները մեզ 300 տարի իրենց քարոզչությամբ ֆռցրել են։ Թրամփի վարչակազմը ՌԴ-ին արնաքամ է անելու, ու ՌԴ-ն Ուկրաինայում արդեն ստրատեգիական պարտություն է կրել»։


Ըստ Շիրինյանի՝ ՌԴ-ին քծնանքը պետք է  բացառել, և վերջին տարիների ողբերգությունների մեծ մասը հենց դրա պատճառով է, որ նախկին իշխանությունները քծնել են Ռուսաստանին։


Մանրամասն՝  տեսանյութում։

Դավիթ Լևոնյան