Սևան համայնքում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը

Սևան համայնքից Հայոց բանակ է  ճանապարհվել 2025 թվականի ձմեռային զորակոչի առաջին խումբը: Տեղեկությունը հայտնում են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։


Սևան համայնքից ժամկետային զինծառայության մեկնող տղաներին ճանապարհելու են եկել Սևանի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմերի, ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման   աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։  Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ, որին հետևել է  Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից նորակոչիկների համար պատրաստված նվերների հանձնումը: 


Ավանդույթի համաձայն՝ Սևանի վետերան ոստիկանների միության կողմից նորակոչիկներին հանձնվել են  ժամացույցներ:


Օրվա առթիվ նորակոչիկներին ուղերձ է հղել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։