Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր 2024թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին․
Նախարարն անտեղի է որակել հայտարարությունը, թե նոր սահմանադրություն գրվում է այլ երկրի՝ Ադրբեջանի հայտարարությունների հիման վրա.
«Ոչ ուղղակի, ոչ անուղղակի կապ սահմանադրության նոր տեքստի և այլ երկրների հայտարարությունների հետ չկա և չի կարող լինել»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ գործող սահմանադրության տեքստը խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված որևէ խոչընդոտ չի պարունակում, և այդ մասին ասել է նաև ՍԴ-ն։
Գալյանը շեշտել է, որ նոր սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսել է քննարկվել 2018թ. հեղափոխությունից հետո․