Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ եթե ազնվորեն քննարկվի, «մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ»:


«Մենք ասելով՝ նկատի ունեմ մեր ազգի հավաքական մեծամասնությանը։


Դա ազգային պատվախնդրություն էր, թե ազգային արկածախնդրություն`մի օր առանձին կանդրադառնանք:


Բայց փաստ է, որ չէինք համաձայնելու.


Ու մեզ սկզբից առանձնապես չէր էլ հետաքրքրում պատերազմի ԵԼՔԸ»,- գրել է Մկրտչյանը: