«Ուժով երբևէ չես կարող որևէ երկրի պահել քո կառույցում։ Որևէ կառույցում լինելը
փոխադարձ շահերի արդյունքում է լինում, ու
սպառնալիքի լեզվով խոսելը անտրամաբանական է»: Այս մասին ասաց Ազգային
ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով
ՌԴ-ից հնչող հայտարարություններին, որ ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ,
թե՞ անդամակցել ԵՄ-ին։
Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդևի
հայտարարությանը, թե Ալիևի հայտարարություններից հետո միգուցե Նիկոլ Փաշինյանը հիշի
ՀԱՊԿ-ի մասին, Հակոբյանը ասաց, որ ճիշտ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը հիշեր ՀՀ-ին. «Ուզում եմ
հիշեցնել, որ առաջինը ՀԱՊԿ-ն է լքել ՀՀ-ն։ Հեռուստադիտողները կարող են կապել իրադարձությունները
իրար հետ ու հասկանալ, թե ինչու են ՌԴ-ից նման հայտարարություններ անում այն տեղեկատվության
ֆոնին, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրվելու»։
Ըստ Հակոբյանի՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունները
խանդի որոշակի դրսևորումներ են, և ՌԴ-ի գործընկերները առաջիկայում կհարմարվեն իրավիճակին։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն իր
հույսը ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի վրա չի դրել, այլ ինքն իր վրա. «Մենք տեսանք,
թե ինչ է լինում, երբ հույսդ մեկի վրա ես դնում։ Հույս դնել որևէ կառույցի վրա, արդյունավետ
չէ, ու մեր հարաբերությունները պետք է զարգացնենք բոլոր ուղղություններով՝ դա կլինի
ԱՄՆ-ն, ՌԴ-ն, թե Ադրբեջանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան