Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հունվարի 14-ին Վաշինգտոնում կնքված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրմանն ու ՌԴ-ի՝ սպասվող արձագանքին:


«Հիշեք․ ինչպես 2024թ․ ապրիլի 5-ի եռակողմ գագաթաժողովը զսպեց ու կանխեց Հայաստանի վրա հարձակումը՝ Տավուշից կրակոցով, այնպես էլ այս 2 նոր համաձայնագրերը՝ Հայաստան-ԱՄՆ, որն արդեն ստորագրվեց, և ԵՄ-Հայաստան, խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները․․․


Բայց սա, իհարկե, մազաչափ չի նվազեցնում Ռուսաստանի ագրեսիվության ռիսկը․ ի վերջո՝ թուրք-ռուս-ադրբեջանական փուլափաթեթային խոշոր առևտրից հետո կորցնում են Կովկասը։ Հետևաբար հիբրիդային սպառնալիքների դրսևորումներն ահագնանալու են»,- գրել է նա: