Սա իսկապես պատմական է․ Եկեք տոնենք նոր որակի ռազմավարական հարաբերությունների սկիզբը ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև․ Մակունց

 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։ Դեսպանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․


«Հայաստանն ու ԱՄՆ-ը նոր գլուխ են բացում երկկողմ հարաբերություններում։ Անցյալ տարիներին մեր հարաբերությունների խորացումը հանգեցրեց նրան, որ մենք ֆորմալ առումով դարձանք ռազմավարական գործընկերներ։ Սա իսկապես պատմական է։ Եկեք տոնենք նոր որակի ռազմավարական հարաբերությունների սկիզբը ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև»,- նշել է Մակունցը։