Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի դիտարկում է արել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երեկ
ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթից, որը ներկայացնում ենք ստորև․
Միացյալ
Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային
հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և
իրավազորության վրա։
Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման
նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի`
ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:
Հ.Գ. Ադրբեջանի կողմից այդքան բաղձալի այպես
կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական և ամերիկյան դիրքորոշումները իդենտիկ
են:
Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։
Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր
ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված
սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության
և բարգավաճման համար։
Հ.Գ. Ալիևյան՝ «Հայաստանը
պետք է կապիտուլացվի», «Հայաստանը օկուպանտ է», «Հայաստանին չի կարելի առաջկցել
անվտանգային և պաշտպանական ոլորտում, քանի որ այն ֆաշիստական պետություն է» և այլ
ցնդաբանությունները տեղ չունեն և չեն էլ կարող ունենալ Ամերիկյան ռազմաքաղաքական
իսթաբլիշմեթի օրակարգերում:
Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։
Հ.Գ. թե բա մի ասեք
«Լեռնային Ղարաբաղ», ասեք «Ղարաբաղ»: