ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են ԼՂ նախկին ղեկավարներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Բաքվում հանդիպել են ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։


Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչությունից APA-ին հայտնել են, որ իրենց աշխատակիցները ԼՂ նախկին ղեկավարներին այցելել են հունվարին։


Նրանք առանձնազրույցներ են անցկացրել, նաև պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ կապ հաստատելու համար։