Հրայր Թովամասյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման դատական նիստը կարող է հետաձգվել փաստաբանների գործադուլի պատճառով
Հակակոռուպցիոն դատարանում այսօր ժամը 15:00-ին նշանակված է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ՝ այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Սակայն, այսօր մի խումբ փաստաբաններ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով փաստաբանների նկատմամաբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեմ։ Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նա ներկայանալու է դատական նիստին, թե՞ ոչ։ Արամ Օրբելյանն ասաց, որ այսօր ամբողջ օրը իրենք մասնակցելու են փաստաբանների վարքականոնին վերաբերող դասընթացի՝ հետևաբար որևէ պետական կառույցի հետ, որևէ իրավական գործընթացի մեջ մտնել չեն կարող։ 

Պարզաբանենք, որ դասընթացը հենց նույն ակցիան է՝ գործադուլը, որը վկայակոչելով փաստաբանները չեն ներկայանալու դատարաններ և որևէ իրավական գործառույթներ չեն իրականացնելու։ 

Հարցին, թե այսինքն Հրայր Թովմասյանի գործով նիստը չի կայանա՝ փաստաբանի չներկայանալու պատճառով, և այն կհետաձգվի՞՝ Արամ Օրբելյանը հույս հայտնեց, որ հենց այդպես էլ կլինի։ 

Վովա Հակոբյան