Հունվարի 14-ին Վաշինգտոնում
ԱՄՆ պետքարտուղարությունում կայացավ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ
Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ Արդեն
հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։
«Նախ պետք է ասեմ, որ վերջին
մի քանի օրվա ընթացքում Հայաստանում և Վաշինգտոնում տեղի ունեցան երկու պատմական իրադարձություններ։
Առաջինը այն էր, որ կառավարությունը վերջիվերջո ընդունեց Եվրաքվեի բանաձևը, որպեսզի
դա քննարկվի արդեն ԱԺ-ում, և երկրորդը՝ երեկ Վաշինգտոնում ստորագրվեց այն պայմանագիրը,
որին վերջերս շատ սպասում էինք։ Հրապարակվեցին կետերը, և ինձ շատ ուրախացնում է այն
բանը, որ կետերի մեջ հատկապես նշված են և՛ սահմանների անվտանգությունը, և՛ տնտեսական
համագործակցությունը, և՛ ռազմական համագործակցությունը։ Նույնիսկ նշված են միջուկային
խաղաղ էներգիայի զարգացման հետ կապված հնարավորությունները։ Բոլորս լավ գիտենք, որ
Հայաստանն այսօր էներգետիկ բնագավառում շատ մեծ կերպով կախված է Մեծամորի ատոմակայանից,
որը դե ֆակտո գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ, և ԱՄՆ-ը արդեն մի քանի անգամ
առաջարկ արեց և հիմա արդեն ամրապնդեց այդ առաջարկները, որպեսզի Հայաստանում տեղադրվեն
մոդուլային ատոմակայաններ»,- ասաց Բագրատ Առաքելյանը:
Խոսելով նաև այն մասին, թե այս
փաստաթղթի ստորագրումից հետո ինչ կարելի է
սպասել Ռուսաստանից, մեր զրուցակիցն ասաց, որ Ռուսաստանից պետք է սպասել ամենակոշտ
հակադարձման, պետք է պատրաստ լինենք մի շատ կեղտոտ հարվածի, որը Ռուսաստանը կարող է
հասցնել, և ոչ միայն մի հարվածի, այլ շատ-շատ հարվածների։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան