«Քոմփլեմենթար» քաղաքականության մարտիկի բանակցածի «փայլը» մինչ հիմա «կուրացնում է»․ Ջուլհակյանը՝ Օսկանյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Անփայլ փաստաթուղթ».- այսպես է որակել երբեմնի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը:


«Քոմփլեմենթար» քաղաքականության մարտիկի բանակցած Ընդհանուր պետության, Մեղրին փոխանակելու, Ստամբուլյան խարտիայի և Մադրիդյան սկզբունքների «փայլը» մինչ հիմա «կուրացնում է»: Պսպղում է ու պսպղում: