«ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև ռազմավարական
գործընկերությունը ստորագրվում է ԱՄՆ-ի համար անցումային շրջանի ամենավերջում, երբ
ընդամենը մի քանի օրից Թրամփը ստանձնելու է իր պաշտոնը։ Սա նշանակում է, որ բնականաբար
համաձայնեցված է եկող վարչախմբի հետ»: Այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված
ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնակարգին։
Քաղաքագետը հավելեց. «Արդեն անոնս
է արվել, որ հաջորդ ամիս պետք է համապատասխան առաքելությունը գործուղվի ՀՀ, այսինքն՝
դա լինելու է Թրամփի իշխանության գալուց հետո, և եթե Թրամփը համաձայն չլիներ, ապա նման
փաստաթուղթ չէր ստորագրվի»։
Ըստ Վարդանյանի՝ ԱՄՆ-ն ՀՀ-ին
աջակցելու է համաշխարհային շուկաներին ինտեգրվելու և ՀՀ սուվերեն տարածքը անվտանգ պահելու
հարցում. «Հիմա ՌԴ-ն այսօրվա մեր հակառակորդի հետ աշխատում է մեր դեմ, և մենք մտածելով
մեր անվտանգության ու զարգացման համար՝ խնդիր ենք դրել գտնել վստահելի գործընկերներ
և միայն Արևմուտքի հետ չէ, որ խորացնում ենք մեր հարաբերությունները»։
Վարդանյանի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմավարական
գործընկերը դառնալը այլընտրանք չուներ, քանի որ ՌԴ-ի հետ փոխշահավետ համագործակցություն
չի կարող ստացվել. «ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը զսպելու է Ադրբեջանին ու նվազեցնելու
է ագրեսիա իրականացնելու հնարավորությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան