Գյուղերից մեկում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Հունվարի 15-ին՝ ժամը 18:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները կանխել են Զ. Գ.-ի ինքնասպանության փորձը: