Մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ը հավածել է գազի խողովակի սյանը, խանութի պատին և կոտրել տերմինալը. կա 4 վիրավոր

Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են «Nissan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Մուշական» խանութի պատին և կոտրել այնտեղ տեղադրված վճարային տերմինալը։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Ֆոտոլրագրողը հայտնել է, որ բախման հետևանքով կոտրվել է նաեւ ճանապարհով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը։