Քաղաքացիակենտրոն լրատվություն
2024-ին Պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է շուրջ 4000 հանցագործություն։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ունենք շուրջ 4000 հանցագործություն, որոնք, ըստ էության, Պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ են բացահայտվել 2024 թվականի կտրվածքով»,- ասաց նա:
2024-ին ձկնորսության արգելքի շրջանում հայտնաբերվել է առանց թույլտվության ապօրինի ձկնորսության 15 դեպք, առգրավվել է շուրջ 1 տոննա ապօրինի որսված ձուկ։