Արշակ Հակոբյանն արդարացվել է․ Գլխավոր դատախազությունը գործով վերաքննիչ բողոք է ներկայացնելու

ՀՀ գլխավոր դատախազությունը Արշակ Հակոբյանի գործով դատական ակտը ստանալուց հետո Վերաքննիչ բողոք է ներկայացնելու:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են դատախազությունից:


Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի նկատմամբ արդարացման վերդիկտ է կայացվել:


Դեռևս եզրափակիչ դատական ակտ չկա։ Նշանակվել են լրացուցիչ դատական լսումներ, որոնք տեղի կունենան այս ամսվա ընթացքում, սակայն օրը դեռևս հայտնի չէ։


Հիշեցնենք, որ 2023 թվականին Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) մեղադրանքը հաստատվել էր. ըստ գործի նյութերի՝ նա օրինականացրել էր շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք։