Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք. Շուշիի դրվագով գործը գնացել է դատարան. վարչապետ
«Շուշիի դրվագով գործը եթե գնացել է դատարան, ուրեմն դրա համար եղել են հիմքեր»,- այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եղել են շահարկումներ նոյեմբերի 9-ի երեկոյան Շուշիում տեղի ունեցող մարտերի վերաբերյալ կատարած գրառման առումով. «Որոշ գործընկերներ փորձում էին իմ ելույթի և այդ գրառման մեջ հակասություն գտնել. ոչ մի հակասություն չկա, որովհետև հենց ելույթում ես այդ հարցի պատասխանը տվել եմ: Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք, ես հարցրել եմ՝ ինչու, և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմում պատրաստ եմ հրապարակել»:

Մանրամասն՝ տեսանյութում