Փաստաթուղթը խաղից դուրս թողեց Զախարովայի հայաստանյան տարբեր դրսևորումներին

ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն առանցքային դեր ունի Միացյալ Նահանգների համար, ու սա այն ֆունդամենտն է, որի վրա կառուցվում է ԱՄՆ դիրքորոշումը ՀՀ նկատմամբ։ Անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման մասին հարցին՝ ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։


Ռուսաստանն, իհարկե, ըստ Մեհրաբյանի, պետք է պատասխաներ սրան։ Նրանց տեսանկյունից այստեղ պետք է անկախ պետություններ չլինեն։ Մեհրաբյանը նկատեց նաև, որ ՌԴ պատասխանը շատ բազմաշերտ էր, քանի որ այս ամենը նա համարում է հարված իր ռենոմեին։


Այդ պատասխանների համատեքստում էին նաև որոշ ներհայաստանյան արձագանքներ։ «Հստակ շերտեր են՝ 5-րդ շարասյուն, 6-րդ պալատ, մարիա զախարովաների տարբեր դրսևորումներ՝ քաչալ Մարիա Զախարովա, էժան գարեջրի սիրահար Մարիա Զախարովա և այլն։ Այդպես էլ պետք է լիներ։ Այս երգչախումբը իզուր չէ այս Կալինկան դրել մեջտեղը, որովհետև իրենց գաղափարական ակունքներն են դեգրադացվում, ու հայտնվում են խաղից դուրս վիճակում», - ասաց Մեհրաբյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան