Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում

Միներալնիե Վոդիից Երևան թռչող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ը:


Ըստ նախնական տվյալների՝ պատճառը օդորակման համակարգի անսարքությունն է: Նշվում է, որ ինքնաթիռում եղել են 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ոչ ոք չի տուժել: