ՀՀ դեմ մղվող հիբրիդային պատերազմում թշնամական տեղեկատվական բանակի մարտիկների զգալի մասը մեր «հայրենակիցներն են». Խաչատրյան

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Հայաստանի  հանրապետության դեմ  մղվող  հիբրիդային պատերազմում  թշնամական  տեղեկատվական բանակի  մարտիկների զգալի մասը  մեր «հայրենակիցներն են»:


Հայատանի հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, միջազգային հեղինակության և պետական ինստիտուտների դեմ  ապատեղեկատվություն տարածելով , մեր  այս «հայրենակիցները » փորձում են ապհովել  թշնամական քարոզչական մեքենայի անխափան գործունեությունը: Նրանք առավել ջանասիրաբար են  պայքարում  սեփական երկրի դեմ (թեև արդեն հարց է, թե որն են համարում սեփական  երկիր) , հատկապես այն դեպքերում, երբ երկիրը ունենում է կարևոր ձեռբերում: Օրինակ՝


ԱՄՆ ում  է.Բիլնքենի և Ա.Միրզոյանի կողմից ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ արված լուսանկարը  մեր « հայրենակցի»( նախկին ՊՆ Արշակ Կարապետյան)  կողմից  փոփոխվել է (ֆոտոշոփ) ,  այնուհետև մեր մի շարք նման հայրենակիցների միջոցով  տարածվել սոցցանցերով: Իհարկե նպատակը նույնն է՝   հնարավորինս վնաս հասցնել Հայաստանի հանրապետությանը:


ՀՀ ի դեմ պայքարող այս մարտիկները, թեև «հայրենասիրական» ճառերի  կենացների ու կոչերի վարպետներ են, այնուամենայնիվ Հայաստանի հանրապետության ժողովուրդը առավել վարպետորեն տարբերում է իսկական հայրենասիրությունը կեղծ հայրենասիրությունից: