Հաճելի քննարկում ունեցա Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր և իրավաբան Մարկ Վլասիչի հետ, ով Հայաստանի սրտացավ բարեկամն է. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը գրառում է կատարել.  


«Հաճելի քննարկում ունեցա Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր և իրավաբան Մարկ Վլասիչի (Mark Vlasic) հետ, ով Հայաստանի սրտացավ բարեկամն է և ակտիվորեն ներգրավված է հանրային դիվանագիտության տարբեր առաքելություններում: 


Մարկը զբաղեցրել է կարևոր պաշտոններ, այդ թվում՝ եղել է ԱՄՆ պաշտպանության նախկին քարտուղար Ռոբերտ Գեյթսի հատուկ հարցերով օգնականը»։