Հանուն հոր, Որդու և Վ.Վ. Պուտինի. Լևոն Քոչարյանը ռուսական մկրտության օրը սուզվում է սառցակալած Սևանում

ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը ինստագրամում նոր տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութից երևում է, որ Քոչարյանը սուզվում է Սևանում` -2 աստիճանի պայմաններում: Այստեղ ուշագրավ է ոչ այնքան Լևոն Քոչարյանի արարքը, այլ վերջինիս արարքի համընկնումները:


Հունվարի 19-ը Ռուսաստանում համարվում է սուրբ մկրտության լոգանքների օր: Մարդիկ հավատում են, որ այդ օրը սառը ջուրը կարողանում է նրանց մաքրել բոլոր  մեղքերից և բուժել հիվանդությունները:


Ավանդույթի համաձայն՝ այդ օրը մկրտության լոգանքներ են ընդունում ինչպես սովորական մարդիկ, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչները:


Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն տարի հունվարի 19-ի մկրտության գիշերն այցելում է Նիլո-Ստոլոբենսկի տղամարդկանց մենաստան: Հոգեւոր արարողությունից հետո, Պուտինը, ինչպես ավանդությունն է պահանջում, լողում  է սառցե ջրում:


Հավանաբար Լևոն Քոչարյանը որոշել է կամ հետ չմնալ իր քաղաքական հայր Պուտինից, կամ ապրում և արարում է ռուսական ավանդույթներով, հետևությունները թողնում ենք ձեզ: